Լրահոս

29.02.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26-29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 21-ը, խարդախության 9 դեպքից` 8-ը: Բացահայտվել է գողության` 29, յուրացման և խուլիգանության` 3-ական, շորթման, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 4, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 30-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Այս խորագրի վերջին նյութերը