Լրահոս

29.02.2016 17:16


Բնապահպանները ցույց են արել քաղաքապետարանի դիմաց

Բնապահպանները ցույց են արել քաղաքապետարանի դիմաց

Երևանում, մասնավորապես Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքներում երկու օր առաջ ծառեր են հատվել: «Civil voice» հասարակական կազմակերպության անդմաները փետրվարի 29-ին հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց ուպահաջում էին դադարեցնել Երևանի անապատացումը:

«Civil voice»-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանը կարծում է՝ եթե ծառահատումները շարունակվեն, ապա մեր երկիրը կիսաանապատայինից կվերածվի անապատային երկրի:

Քաղաքապետարանը մամլո հաղորդագրություն էր տարածել, թե ուղարկել ենք մեր մասնագետներին, գնացել են այնտեղ համապատասխան ակտ կազմել. եթե այդ ակտը կազմվել է, ծառահատողն էլ տանի տուգանքը մուծի ու կտրված ծառերի հատվածում շարունակի իր բիզնես գործունեությունը, էլ ո՞ւմ է պետք վճարված ակտը,-լրագրողների հետ զրույցում ասել է Հարությունյանը:

ՀԿ ներկայացուցիչը նշել է, որ իրենք պահանջում են՝ «քաղաքապետարանը ևս մեկ խրոխտ հայտարարություն տարածի» ու հետամուտ լինի, որ նույն տարածքում նոր ծառեր տնկվեն:

Պետական մարմիններն, ի վերջո, նրա համար են, որ կարողանան իրենց լիազորություններն իրականացնել: Հիմա կանգնենք ասենք՝ սիրուն չէ, որ այդ ծառերը կտրում եք, որ ավելի ընկալելի՞ դառնա: Մենք կոչ ենք անում քաղաքապետարանին, որպեսզի ավելի հետևողական լինի ու հայտարարություն տարածի, որ հատված ծառերի փոխարեն տնկվել են նորերը,-հավելեց նա:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը