Աշխարհ

29.02.2016 19:00


Առնոլդ Շվարցենեգերը՝ Սթալոնեին. «Դու հաղթող ես, և ես հպարտ եմ քեզանով» (տեսանյութ)

Առնոլդ Շվարցենեգերը՝ Սթալոնեին. «Դու հաղթող ես, և ես հպարտ եմ քեզանով» (տեսանյութ)

Հայտնի հոլիվուդյան կինոաստղ, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն իր աջակցությունն է հայտնել ոչ պակաս հայտնի հոլիվուդյան աստղ Սիլվեսթեր Սթալոնեին այն բանի պատճառով, որ նա այդպես էլ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» չստացավ:

«Կապ չունի` իրենք ինչ են ասում: Դու ինձ համար լավագույնն ես: Դու հաղթող ես, և ես հպարտ եմ քեզանով», - հայտնել է Շվարցենեգերը «Թվիթթերի» իր էջում:

Հիշեցնենք, որ այս տարվա մրցանակաբաշխությանը «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» ստացավ Մարկ Ռայլենսը («Լրտեսական կամուրջ»)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը