Աշխարհ

01.03.2016 10:20


ԱՄՆ պետդեպը քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Թուրքիայի հարավ–արևելք

ԱՄՆ պետդեպը քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Թուրքիայի հարավ–արևելք

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել խուսափել ուղևորություններից Թուրքիայի հարավ–արևելք։ «kp.ru»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է տարածել Պետաքարտուղարությունը։

Նշվում է, որ Թուրքիայում պահպանվում է առևանգումների ու ահաբեկչական այլ ակտերի սպառնալիքը։ Հայտարարության մեջ հիշեցվում է, որ վերջերս միջազգային ու տեղական խմբավորումների կողմից ահաբեկչություններ են իրականացվել զբոսաշրջային հայտնի վայրերում, ոստիկանության շենքերի մոտ ամբողջ Թուրքիայի տարածքում։

ТАСС–ի փոխանցմամբ՝ իշխանությունները նախազգուշացրել են ամերիկացիներին խուսափել հատկապես Թուրքիայի հարավ–արևելքում գտնվելուց, մարդաշատ վայրերում լինելուց, կոչ են արել զգոն լինել, չայցելել Սիրիայի հետ սահմանակից շրջաններ և կատարել տեղական իշխանությունների ցուցումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը