Լրահոս

01.03.2016 16:25


«Նաիրիտի» նախկին խոսնակը նոր աշխատանք ունի

«Նաիրիտի» նախկին խոսնակը նոր  աշխատանք ունի

«Ես մասնակցել եմ քաղծառայության մրցույթի, ճանաչվել եմ միակ հաղթող և այսօրվանից` մարտի մեկից, անցել եմ աշխատանքի ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության ծառայությունում` որպես տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ:

Հասկանում եք, որ մեր բողոքի ակցիաների մասնկցել չեմ կարողանա` աշխատանքային ժամ է, բայց ցանկացած այլ հարցով կշարունակեմ օգնել և աջակցել:

Բոլորիդ համբուրում եմ, սիրում եմ, իմ ըներներն եք, որոնց հետ պայքարի, տառապանքի, կայացման ու հաղթանակի ճանապարհ եմ անցել, շնորհակալ եմ բոլորիցդ ու յուրաքանչյուրիցդ` ամենքդ ձեր տեսակի մեջ անփոխարինելի եք ինձ համար!!!
Շնորհակալություն մեր ապրած օրերի համար...

ՆԱԻՐԻՏՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է!!!»,– «Նաիրիտ» գործարանի ֆբ էջում գրել է նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը։

Այս խորագրի վերջին նյութերը