Լրահոս

01.03.2016 21:30


Գողություն սուպերմարկետում

Գողություն սուպերմարկետում

Ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ Երևանի Տիգրան Մեծի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և զեղչի քարտեր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը