Լրահոս

01.03.2016 22:00


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 29-ին՝ ժամը 23-ին, Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «Օպել» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 29-ին՝ ժամը 13-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի 2/1 հասցեի դիմաց իրար են բախվել «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 29-ին՝ ժամը 14.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշեն թաղամասից Արտաշատ քաղաք տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող բետոնե սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 29-ին՝ ժամը 13.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի 32 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 29-ին՝ ժամը 21.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 129/ 6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և նրա 16-ամյա որդուն, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 29-ին՝ ժամը 19.25-ի սահմաններում, «Մերսեդես Ե-190» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 47-րդ կմ-ին բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը և «Մերսեդես Ե-190»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 29-ին՝ ժամը 10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Անկախության և Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի ձախակողմյան մայթին գտնվող էլեկտրասյանը, այնուհետև` Անկախության փողոցի թիվ 79 տան դիմաց կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենային:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը