Լրահոս

02.03.2016 13:25


Առանձնապես խոշոր չափերի շորթում՝ բռնության սպառնալիքով

Առանձնապես խոշոր չափերի շորթում՝ բռնության սպառնալիքով

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ:

Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, երկու անձ ձերբակալվել է:

Փետրվարի 28-ին ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ա.Բաբլոյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 21.40-ի սահմաններում, իր` Եղեգնաձոր քաղաքում գտնվող բնակարան են եկել 4 անձինք և իրենից պահանջել 3 միլիոն ՌԴ ռուբլի գումար` սպառնալով իր ու ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրել` սահմանված ժամկետում գումարը չտալու դեպքում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելը):

Քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանցից 2-ի ինքնությունը, ովքեր մարտի 1-ին ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` հնարավոր մյուս մասնակիցներին հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը հստակեցնելու, գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը