Լրահոս

02.03.2016 15:38


Վլ. Գասպարյանն աշխատանքից ազատել է Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ոստիկանապետերին

Վլ. Գասպարյանն աշխատանքից ազատել է Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ոստիկանապետերին

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը և Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը, Երևանի ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:

Տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել էին անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժնի պետը և վարչության ողջ անձնակազմը: Ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրությունում նշվել է, որ պատճառը ոստիկանական համակարգում իրականացվող բարեփոխումներն են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը