Աշխարհ

02.03.2016 16:30


Թուրքիան մերժել է ՆԱՏՕ–ի նավերի մուտքն իր տարածք

Թուրքիան մերժել է ՆԱՏՕ–ի նավերի մուտքն իր տարածք

Թուրքիայում այսօր արգելափակվել են ՆԱՏՕ–ի նավեր, որոնցով ժամանել էին դաշինքի ներկայացուցիչները՝ ձերբակալելու այն մաքսանենգներին, որոնք փախստականներով լի նավակները հասցնում են հունական կղզիներ, իսկ այնտեղից ներգաղթյալները ցրվում են Եվրոպայով մեկ։ Այս մասին հայտնում է «Greek Reporter»–ը։

Ռազմական նավերը պետք է անցնեին Էգեյան ծովով՝ հետևելու ներգաղթյալներին Թուրքիայից դեպի Հունաստան ուղեկցողներին։

Նշվում է, որ Թուրքիայի կողմից արգելափակված նավերը գտնվում էին գերմանական հրամանատարության ներքո։

Անկարան իր այդ քայլը բացատրել է գերմանական հրամանատարի հետ համատեղ նավերի երթուղին որոշելու պատճառաբանությամբ։

Ավելի վաղ փորձագետները հայտարարել էին, որ 2016–ին միլիոնավոր ներգաղթյալներ կփորձեն Եվրամիություն հասնել։ Իսկ ամենահայտնի ճանապարհը թուրք–հունական ուղին է։

«lifenews»–ի փոխանցմամբ՝ այս տարի Գերմանիան մինչև 1,1 մլն փախստականի է սպասում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը