Լրահոս

02.03.2016 20:00


Գիշերը գողացել էր լվացքի պարանին կախված հագուստը

Գիշերը գողացել էր լվացքի պարանին կախված հագուստը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արսեն Մ.-ին, ով խոստովանել է, որ փետրվարի 20-ից 27-ը Քանաքեռ-Զեյթուն համայնքի վարչական տարածքից կատարել է 8 գողություն:
Տուժողներից մեկը՝ 1974 թ. ծնված Գայանե Կ.-ն, հաղորդում է տվել, որ գիշերը գողացել են իրենց շենքի 5-րդ հարկի շքամուտքի լվացքի պարանին կախված հագուստը` պատճառելով մոտ 25.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը