Լրահոս

02.03.2016 18:30


Ուղևորուհու բաճկոնն ու պայուսակը գողացած տաքսու վարորդին հայտնաբերեցին

Ուղևորուհու բաճկոնն ու պայուսակը գողացած տաքսու վարորդին հայտնաբերեցին

Փետրվարի 29-ին՝ ժամը 04.40-ին, 1973 թ. ծնված Գայանե Գ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ փետրվարի 28-ին՝ ժամը 23.30-ին, Շիրակի փողոցում տաքսու վարորդին խնդրել է կանգնել և սպասել իրեն, իսկ երբ քիչ անց վերադարձել է, վարորդը հեռացած է եղել` գողանալով ավտոմեքենայի սրահում իր թողած բաճկոնն ու պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու շպարման պարագաներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը 1986 թ. ծնված Անդրանիկ Կ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և ներկայացրել Գայանե Գ.-ի բաճկոնն ու պայուսակը` պարունակությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը