Լրահոս

02.03.2016 17:35


Կանանցից մեկը հետախուզվում էր ավազակության, մյուսը՝ սուտ մատնության մեղադրանքով

Կանանցից մեկը հետախուզվում էր ավազակության, մյուսը՝ սուտ մատնության մեղադրանքով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 29-ին՝ ժամը 16.30-ին, Երևանի Բակունցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Սրբուհի Ժամկոչյանը, ով փետրվարի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /ավազակությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***
Փետրվարի 29-ին՝ ժամը 11.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Քրիստինե Հաջոյանը, ով փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 1-ին մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը