Աշխարհ

02.03.2016 20:30


Թրամփի հաղթանակից հետո ավելի հաճախ են սկսել փնտրել Կանադա տեղափոխվելու մասին տեղեկություններ

Թրամփի հաղթանակից հետո ավելի հաճախ են սկսել փնտրել Կանադա տեղափոխվելու մասին տեղեկություններ

ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի՝ նախնական ընտրություններում տարած հաղթանակից հետո «Գուգլ» որոնողական համակարգում ավելի հաճախ են սկսել փնտրել Կանադա տեղափոխվելու մասին տեղեկությունները:

«Mashable»-ի փոխանցմամբ՝ առաջինը դա նկատել է «Գուգլ»-ի տեղեկությունների խմբագիր Սայմոն Ռոջերսը:

«Սկզբում հետաքրքրությունը նման տեղեկության հանդեպ աճեց 350%-ով: Սակայն դա միայն սկիզբն էր: Որոշ ժամանակ անց այդ ցուցանիշն աճեց 1150%-ով, ինչից հետո նվազեց մինչև 500%», - հայտնել է Ռոջերսը:

Նշվում է, որ հայտերի մեծ մասը Մասաչուսեթս նահանգից է, որտեղ Թրամփը հավաքել է ձայների 49%–ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կանադական Քեյփ Բրեթոն կղզու զբոսաշրջային կայքում հայտարարություն է տեղադրվել, որում ասված է. «Բարև, ամերիկացինե՛ր: Դոնալդ Թրամփը կարող է դառնալ ձեր երկրի հաջորդ նախագահը: Եվ եթե դա տեղի ունենա, ու դուք որոշեք տեղափոխվել այնտեղից, ապա կարո՞ղ եմ առաջարկել տեղափոխում Քեյփ Բրեթոն կղզի»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը