Աշխարհ

03.03.2016 09:25


WSJ. ԵՄ երկրների մի մասն ուզում է վերանայել հակառուսական պատժամիջոցները

WSJ. ԵՄ երկրների մի մասն ուզում է վերանայել հակառուսական պատժամիջոցները

ԵՄ որոշ երկրների իշխանություններ մտադիր են վերանայել ՌԴ դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը։

Նշվում է, որ դրա պատճառը Ուկրաինայի արևելքում բռնության նվազումն է, ինչպես նաև ուկրաինական կառավարության խնդիրները։ ԵՄ երկրների արտործնախարարները կքննարկեն ՌԴ հետ հարաբերություննեերի հարցն ընթացիկ մարտին։

Ռուսաստանի հետ հարաբերությունների փոփոխության հիմնական նշաններից մեկը պարբերականը համարում է հունիսին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան–Քլոդ Յունքերի հնարավոր այցը Սանկտ–Պետերբուրգի տնտեսական ֆորումին։ Դա կարող է լինել նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը ՌԴ՝ վերջինին Ղրիմի միանալուց հետո։

Փոխարենը՝ հակառուսական պատժամիջոցները մեկ տարով երկարացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Հունվարին Դավոսում պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին, կապված մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հետ, հնարավոր է՝ չեղարկվեն ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները։

2015–ի դեկտեմբերին էլ Եվրամիությունն էր կես տարով երկարաձգել պատժամիջոցները՝ մինչև 2016–ի հուլիսի 31։ Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունում, Մոսկվայի դեմ կիրառվող նման սահմանափակումները պայմանավորված են ուկրաինական ճգնաժամին և Ղրիմի հարցին նրա դիրքորոշմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը