Աշխարհ

03.03.2016 10:10


Մահացել է Նատալյա Կրաչկովսկայան (տեսանյութ)

Մահացել է Նատալյա Կրաչկովսկայան (տեսանյութ)

77 տարեկան հասակում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է ռուս դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան։ Այս մասին հայտնում է «LifeNews»–ը։

Նշվում է, որ օրերս սրտի կաթվածով հոսպիտալացված դերասանուհին գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրաչկովսկայայի վիճակը շարունակում է ծանր մնալ։

Նատալյա Կրաչկովսկայան ծնվել է 1938թ. նոյեմբերի 24–ին Մոսկվայում։ Սիրված դերասանուհին նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը