Աշխարհ

03.03.2016 10:40


Այսօր Փարիզում կհանդիպեն «նորմանդյան քառյակի» ԱԳՆ ղեկավարները (տեսանյութ)

Այսօր Փարիզում կհանդիպեն «նորմանդյան քառյակի» ԱԳՆ ղեկավարները (տեսանյութ)

Այսօր երեկոյան Փարիզում կհանդիպեն «նորմանդյան քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) ԱԳՆ ղեկավարները։

Նախարարները ծրագրում են քննարկել Ուկրաինայի հարավ–արևելքում տիրող իրավիճակը, մինսկյան պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, ինչպես նաև Դոնբասում ընտրությունների անցկացումը։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ քննարկվի նաև Սիրիայի հարցը։

Վերջին անգամ «նորմանդյան քառյակի» արտգործնախարարները հանդիպել էին փետրվարի 13–ին՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում։ Ժամանակի սղության պատճառով նախարարները չէին հասցրել կածիքներ փոխանակել։ «Lifenews»–ի փոխանցմամբ՝ «քառյակը» մտադիր է բաց թողածը վերականգնել այսօր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը