Լրահոս

04.03.2016 13:55


Առեղծվածային ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի

Առեղծվածային ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի

Մարտի 3-ին, դաժան, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է «shamshyan.com»-ը, ժամը 15:30-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի բնակիչներից ահազանգ է ստացվել ոստիկանության Աբովյանի բաժին, որ գյուղի գերեզմաններին հարակից աղբավայրում մասնատված դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու հոշոտված մարմինը, իսկ մարմնից 15 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գանգը: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Կոտայքի մարզի «Նարեկ» ծերանոցի բնակիչ, 64-ամյա Արեգ Սարգսյանն է, ով որպես անհայտ կորած որոնվում էր 2015 թվականի դեկտեմբերի 30-ից:

Մանրամասները՝ «shamshyan.com»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը