Աշխարհ

04.03.2016 15:45


Ջորջ Քլունին մտածում է կինոյից հեռանալու մասին (տեսանյութ)

Ջորջ Քլունին մտածում է կինոյից հեռանալու մասին (տեսանյութ)

54-ամյա հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ մտադիր է տարիքի պատճառով հեռանալ կինոյից։ Աստղի խոսքով՝ որքան ինքը մեծանում է, այնքան ավելի դժվար է իրեն համապատասխան դեր ընտրում։

Քլունին ընդգծել է, որ տեսախցիկը դաժան է և երբեք փոխզիջման չի գնում հին ծանոթների հետ։

«Դուք չեք կարող նկարահանվել ձեր ողջ կյանքի ընթացքում։ Մի ինչ–որ պահի հասկանում ես, թե ինչ կա տեսախցիկի հակառակ կողմում, այսինքն՝ ռեժիսուրան շատ ավելի զվարճալի է։ Այ նման բաներով կարելի է անվերջ զբաղվել»,– Քլունիի խոսքն է մեջբերում ABC–ն։ Դերասանը հավելել է, որ հետաքրքրված է նաև պրոդյուսերական գործունեությամբ։

Իսկ առաջիկայում Քլունին ծրագրում է ֆիլմեր նկարահանել տարբեր երկրների ռազմական հակամարտությունների մասին։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ավելի վաղ էլ կինոյից ժամանակավոր հեռանալու մասին էր հայտարարել հոլիվուդյան ոչ պակաս ճանաչված դերասան Ջոնի Դեփը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը