Լրահոս

04.03.2016 15:26


Ամլացված թափառող կենդանիների հերթական խմբաքանակը բաց է թողնվել Երևանի առանձին հատվածներում

Ամլացված թափառող կենդանիների հերթական խմբաքանակը բաց է թողնվել Երևանի առանձին հատվածներում

Ըստ թափառող կենդանիների վնասազերծման 2016 թվականի ծրագրի՝ Երևանի քաղաքապետարանի պատվերով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից պարբերաբար իրականացվում է թափառող շների ամլացում (ստերիլիզացիա): Ըստ այդմ` կենդանիները ենթարկվում են համապատասխան պատվաստումների՝ հնարավոր հիվանդությունների հետագա տարածումը, ինչպես նաև հիվանդ և ագրեսիվ վարք դրսևորող շների որոշակի տարածքներ ներթափանցումը կանխելու նպատակով: Ամլացված շների հերթական խմբաքանակը բաց է թողնվել մայրաքաղաքի վարչական շրջանների առանձին տարածքներում:

Թափառող կենդանիները բուժման փուլն անցնելուց հետո որևէ վտանգ չեն ներկայացնում և պարտադիր կրում են վզնոցներ: Գործընթացը շարունակական բնույթ կկրի:

Այս խորագրի վերջին նյութերը