Լրահոս

04.03.2016 18:30


Քաղաքացին ահազանգել էր, որ շենքի տանիքից գողացել են իր աղավնիները

Քաղաքացին ահազանգել էր, որ շենքի տանիքից գողացել են իր աղավնիները

Հունվարի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ահազանգել 1985 թ. ծնված Կարեն Գ.-ն և հայտնել, որ իրենց շենքի տանիքից գողացել են իր աղավնիները:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը տանիքի մուտքի դռան երկաթյա շղթան կտրելով՝ աղավնաբնից գողացել են 45 աղավնի` պատճառելով 450.000 դրամի վնաս:
Մարտի 2-ին՝ ժամը 10.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Շահեն Գ.-ն, ով խոստովանել է հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն

Այս խորագրի վերջին նյութերը