Լրահոս

04.03.2016 16:40


Ատրճանակ, հրացան և փամփուշտներ՝ կամավոր

Ատրճանակ, հրացան և փամփուշտներ՝ կամավոր

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1993 թ. ծնված Արթուր Պ.-ն կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 48, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 14 և «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1957 թ. ծնված Արմեն Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ Բ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

Այս խորագրի վերջին նյութերը