Լրահոս

05.03.2016 08:55


Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխի մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխի մեջ

Մարտի 5-ին՝ ժամը 02.13-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտաքի մարզի Հրազդան քաղաքի «Մալի բազար» կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Երիտասարդական թաղամասում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Vento» մակնիշի 34 CA 080 պ/հ ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Մարտի 5-ին՝ ժամը 01.28-ին, ահազանգ է ստացվել , որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղին հարակից աղբանոցում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Газель» մակնիշի 34 PZ 408 պ/հ ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը