Աշխարհ

05.03.2016 13:00


Արա Աբրահամյանն ընտրվել է Խորհրդատվական խորհրդի նախագահի տեղակալ

Արա Աբրահամյանն ընտրվել է Խորհրդատվական խորհրդի նախագահի տեղակալ

Մարտի 4-ին ՌԴ Ազգությունների հարցերով դաշնային ծառայությունում տեղի է ունեցել Ազգությունների հարցերով դաշնային ծառայությանը կից միջմշակութային-ազգային հարցերով խորհրդատվական խորհրդի նիստը, որը գլխավորում է Ազգությունների հարցերով դաշնային ծառայության ղեկավար Իգոր Բարինովը:

Հանդիպմանը մասնակցել են Դաշնային ազգամշակութային ինքնավարության և Ռուսաստանի համառուսական ազգային հասարակական կազմակերպությունների ղեկավարները:

Բացելով Խորհրդի նիստը՝ Իգոր Բարինովը նշել է, որ Ազգությունների հարցերով դաշնային ծառայությունը մեծ նշանակություն է տալիս ազգամշակութային ինքնավարությունների համագործակցությանը ՌԴ-ի հետ:

«Մենք մեր հույսը կապում ենք ձեր աջակցության և սերտ համագործակցության վրա, ոչ միայն էթնոմշակութային զարգացման, այլ նաև Պետական ծրագրի մշակմանը ակտիվ մասնակության շնորհիվ մեր երկրի բազմազգ միասնության ամրապնդման իրականացման հարցում՝ Պետական ազգային քաղաքականության ռազմավարության իրականացման նպատակով, որի շուրջ տվյալ պահին աշխատում է ՌԴ Ազգությունների հարցերով դաշնային ծառայությունը»,-ընդգծել է նա:

Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են միջոցառումների նախագիծը դաշնային մակարդակով՝ ՌԴ Ազգությունների հարցերով դաշնային ծառայության հետ համատեղ, այդ թվում և Դաշնային ազգամշակութային ինքնավարության և հասարակական կազմակերպությունների մասնակցության հարցը՝ Ռուսաստանի ժողովուրդների փառատոնում, որը նվիրված է համառուսական «Навруз» տոնի ընթացքում Ռուսաստանի օրվան: Տոնը նշվում է Ռուսաստանի բոլոր շրջաններում: Սարատովի մարզում անցկացվելու է «Мисс Навруз» մրցույթը, որին իրենց դիմումներն են ներկայացրել Ռուսաստանի 67 շրջանի ներկայացուցիչները: Նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի կառուցողական փոխանակում Ազգությունների հարցերով դաշնային ծառայության և երիտասարդական ասոցիացիաների աշխատանքների ձևերի ու մեթոդների վերաբերյալ, ինչպես նաև փախստականների սոցիալ-մշակութային հարմարեցման հարցի շուրջ:

Խորհրդատվական խորհրդում Իգոր Բարինովի տեղակալ է ընտրվել Արա Աբրահամյանը: Բարինովը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության գործունեությունը՝ որպես ամենակազմակերպ և հզոր կազմակերպություն ազգային ինքավարությունների մեջ, որն իրականացնում է նշանավոր և մասշտաբային նախագծեր դաշնային մակարդակում: Նիստին մասնակցել է նաև Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը