Աշխարհ

05.03.2016 19:05


Սիրիական Մաալուլայում վերականգնում են գրոհայինների ավերած տաճարները (տեսանյութ)

Սիրիական Մաալուլայում վերականգնում են գրոհայինների ավերած տաճարները (տեսանյութ)

Սիրիայի արևմուտքում ընկած Մաալուլա քաղաքում վերականգնում են ահաբեկիչների կողմից ավերված տներն ու տաճարները։ Զինյալները քաղաքը գրավել էին 2013–ին, սակայն արդեն 2014-ի ապրիլին կառավարական զորքերին հաջողվեց ազատագրել այն։

Դամասկոսից 55 կմ հեռավորությամբ գտնվող այդ քաղաքը բնակեցված է քրիստոնյաներով ու մահմեդականներով, որոնք խոսում են հնագույն արամեերենով։ Հնամենի Մաալուլան հարուստ պատմություն ունի. որոշ շինություններ այստեղ կառուցվել են 6 հազ տարի առաջ։

Թռչնի թռիչքի բարձրությունից քաղաքը հսկում է Ս. Մարիամի արձանը։ Մաալուլայի հենց այդ ամենաբարձր կետում էլ ահաբեկիչները գնդացրային բույն էին դրել, որն, ըստ նրանց, ռազմամթերքը պահելու ու դիպուկահարների դիրքավորման գերազանց որջ էր։

«Lifenews»–ի փոխանցմամբ՝ իշխանությունները մտադիր են ամենից առաջ վերականգնել Մաալուլայի բնակֆոնդը։ Նշվում է, որ նախքան քաղաքի զավթումն այնտեղ 5 հազ մարդ էր բնակվում, սակայն ազատագրումից հետո ընդամենը 1500–ն է վերադարձել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը