Աշխարհ

05.03.2016 23:22


Զախարովան կոչ է արել Արևմուտքին ստիպել Թուրքիային կատարել իր պարտավորությունները

Զախարովան կոչ է արել Արևմուտքին ստիպել Թուրքիային կատարել իր պարտավորությունները

Մոսկվան կոչ է անում միջազգային հանրությանը հետաքննել լրագրողների հետապնդումներն ու ընդդիմադիր թերթի կողմնակիցների կազմակերպած ցույցի կոպիտ ցրումը Թուրքիայում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունում։

Նա հիշեցրել է, որ թուրքական իշխանություններն առարկություն չհանդուրժող իրենց գործելաոճով չեն ընդունել «Քումհուրիեթ» թերթի լրագրողներին ազատ արձակելու Սահմանադրական դատարանի որոշումը, որոնք աշխարհին պատմել էին Անկարայի՝ Սիրիայի ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին։

Զախարովան անդրադարձել է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից «Զամանի» հետապնդումներին։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել Արևմուտքին ստիպել Անկարային կատարել խոսքի ազատությունը հարգելու եվրոպական ու միջազգային պարտավորությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը