Աշխարհ

06.03.2016 19:35


«ԻԼԻՊ–ը ստեղծվել է Թուրքիայում». Լոնդոնում ցույցեր են սկսվել Էրդողանի դեմ

«ԻԼԻՊ–ը ստեղծվել է Թուրքիայում». Լոնդոնում ցույցեր են սկսվել Էրդողանի դեմ

Լոնդոնում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ Էրդողանի՝ քրդերի դեմ վարած քաղաքականության։ Մի քանի հազար մարդ է հավաքվել Պիկադիլլիի հրապարակի մոտ՝ Անկարայից պահանջելով դադարեցնել քրդերի ճնշումները Թուրքիայում և սիրիական քրդերի ռմբակոծությունները։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ «Դադարեցրե՛ք պատերազմը քրդերի դեմ», «ԻԼԻՊ–ը ստեղծվել է Թուրքիայում» պաստառներով ցուցարարները մեղադրում են Էրդողանին ու նրա կողմնակիցներին ԻԼԻՊ–ին աջակցելու համար։

Հիշեցնենք՝ նախօրեին Ստամբուլի ոստիկանությունն ուժով ցրել էր ընդդիմադիր «Զաման» թերթի կողմնակիցների բողոքի ակցիան։ Գազային գրոհի ժամանակ թունավորվել էր նաև RT-ի լրագրողը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը