Աշխարհ

07.03.2016 10:10


25 ներգաղթյալ է խեղդվել Էգեյան ծովում

25 ներգաղթյալ է խեղդվել Էգեյան ծովում

Էգեյան ծովում՝ թուրքական Դիդիմ շրջանի ափերի մոտ, 25 մարդ է խեղդվել նավաբեկության պատճառով։ Ոստիկանության տվյալներով՝ բոլոր զոհվածները ներգաղթյալներ են, որոնք փորձում էին Հունաստան հասնել։

Մերձափնյա փրկարար ծառայությունները 15 մարդու են փրկել։ «Lifenews»–ի փոխանցմամբ՝ ներկայումս շարունակվում են որոնողափրկարարան աշխատանքները, որոնց ներգրավված են նաև ուղղաթիռները. դեռևս հստակ հայտնի չէ, թե քանի մարդ է եղել նավում։

Աղբյուրը նկատում է, որ Թուրքիայի ափերի մոտ տեղի ունեցող նման ողբերգությունները հազվագյուտ չեն. փետրվարի 8–ին էլ բարկասի խորտակվելու պատճառով 27 փախստական էր զոհվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը