Աշխարհ

07.03.2016 10:20


ԱՄՆ Մենում Սանդերսն առաջ է անցել Քլինթոնից (տեսանյութ)

ԱՄՆ Մենում Սանդերսն առաջ է անցել Քլինթոնից (տեսանյութ)

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը Մեն նահանգում տեղի ունեցած փրայմերիզում առաջ է անցել իր գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնից։ 75 տոկոս ձայների հաշվարկով՝ Սանդերսը 63,8 տոկոս է ստացել, Քլինթոնը՝ 36։

Սանդերսն արդեն հաղթել է Նյու Հեմփշիրում, Վերմոնտում, Նեբրասկայում, Քանզասում, Օքլահոմայում, Միննեսոթում և Քոլորադոյում։ Մենը նրա 8–րդ հաղթանակն էր։ РИА Новости–ի փոխանցմամբ՝ Հիլարի Քլինթոնը հաղթել է 12 նահանգում։

ԱՄՆ նախագահական մրցապայքարի առաջամարտիկներն են շարունակում մնալ հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփը և նախկին պետաքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը