Աշխարհ

07.03.2016 10:50


ԱՄՆ–ը 2–րդ ավիաբազան է ստեղծում Սիրիայում

ԱՄՆ–ը 2–րդ ավիաբազան է ստեղծում Սիրիայում

ԱՄՆ–ը մտադիր է ևս մեկ ավիաբազա ստեղծել Սիրիայի հյուսիսում՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ քրդական «BasNews»–ին հղումով։

Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան ավիաբազաները կրկնակի նշանակություն ունեն. այնտեղից կիրականացվեն ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական թռիչքներ։

Առաջին ավիաբազան Ռմեյլան քաղաքում է։

Քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերում» գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ թռիչքուղու կառուցումն արդեն գրեթե ավարտված է։ Երկրորդ ավիաբազան կհայտնվի Քոբանի քաղաքի մոտ՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու։

Աղբյուրը հիշեցնում է՝ չնայած Սիրիայում փետրվարի վերջից հաստատված հրադադարին՝ իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Հրադադարը չպահպանող գրոհայիններն ամեն ինչ անում են այն վիժեցնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը