Լրահոս

07.03.2016 12:30


2013-2014թթ. ուսումը չի շարունակել 250 աշակերտ

2013-2014թթ. ուսումը չի շարունակել 250 աշակերտ

Կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հրապարակել է 2013-2014 ուսումնական տարում դպրոցից հեռացած կամ ուսումն ավարտ թողած աշակերտների մասին վիճակագրական տվյալներ:

Ըստ ԿՏԱԿ-ի՝ 2013-2014 ուս. տարում ուսումը կիսատ է թողել կամ դպրոցից հեռացել է 250 աշակերտ, որից 36-ը՝ աղջիկ:

Պարզվել է, որ աշակերտներից 143-ը դա արել է սոցիալական պայմանների պատճառով, 59-ին ծնողները թույլ չեն տվել շարունակել ուսումը, 1-ն ունեցել է լսողական խնդիր, 3-ը՝ հենաշարժողական, 5-ը՝ մտավոր թերզարգացում, 3-ը՝ բազմահաշմանդամություն, 5-ը մահացել է: Նշված ուսումնական տարում 25 տղա ուսումը չի շարունակել, քանի որ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Այս խորագրի վերջին նյութերը