Լրահոս

09.03.2016 16:30


Խուլիգանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից

Խուլիգանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոբերտ Ջհանգիրյանին, ով հունվարի 19-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Խափանման միջոցը՝ կալանք:
Ռ. Ջհանգիրյանը հանձնվել է Կենտրոնականի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը