Լրահոս

09.03.2016 21:30


Շիրակամուտ գյուղում վագոն-տնակ է այրվել

Շիրակամուտ գյուղում վագոն-տնակ է այրվել

Մարտի 9-ին՝ ժամը 15.30–ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի սկզբնամասում գտնվող վագոն-տնակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակամուտ գյուղի սկզբնամասում այրվում է Օ. Ի.-ին պատկանող չբնակեցված վագոն-տնակը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.50-ին, մարվել՝ 16.04-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (18 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը