Լրահոս

10.03.2016 09:00


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 9-10-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբերխոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի փոսեր կոչվող հատվածում այրվել է 5300 քմ, Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Վանաձոր քաղաքի 3-րդ մասում՝ 2 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Սավոյան փողոցի թիվ 50 տան մոտակայքում՝ 100 քմ, Սյունիքի մարզի Շամբ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1հա, Կապան քաղաքի Ձորք փաղամասի թիվ 13 հիմնական դպրոցի մոտակայքում՝ մոտ 500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը