Լրահոս

10.03.2016 11:00


Էջմիածնում ամուսինը 5 մ խորությամբ ջրհորից դուրս է բերել կնոջ դին

Էջմիածնում ամուսինը 5 մ խորությամբ ջրհորից դուրս է բերել կնոջ դին

Էջմիածին քաղաքի Սվերդլովի փողոցի բնակիչն այսօր՝ ժամը 08:30-ի սահմաններում, ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ կինը ինքնասպանություն գործելու եղանակով իրեն նետել է իրենց տան բակում գտնվող ջրհորը: Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած կինը 52-ամյա Զոյա Գ.-ն է, ում 5 մետր խորությամբ ջրհորից դուրս է բերել ամուսինը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբանական կենտրոնում «շիզոֆրենիա» ախտորոշմամբ և մի քանի անգամ նույնպես փորձել է ինքնասպան լինել, սակայն ամեն անգամ ամուսինը կարողացել է կանխել:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը