Աշխարհ

11.03.2016 09:35


Ֆրանսիայում ջուրն են իջեցրել աշխարհի ամենամեծ զբոսանավը (տեսանյութ)

Ֆրանսիայում ջուրն են իջեցրել աշխարհի ամենամեծ զբոսանավը (տեսանյութ)

Ֆրանսիայում ջուրն է իջեցվել «Ծովերի ներդաշնակությունը» կրուիզային նավը՝ աշխարհի ամենամեծ զբոսանավը։ Այն կարող է տեղափոխել մոտ 7 հազ ուղևորի և ավելի քան 2 հազ անձնակազմի անդամի։ Նավի երկարությունը գերազանցում է 360 մետրը, իսկ բարձրությունը 10–հարկանի շենքի է հասնում։

Տախտակամածին տեղակայված են 1400 տեղով թատրոն, 40 ռեստորան, լողավազաններ՝ ալիքների գեներատորներով, բազմատեղանոց սաունաներ, բութիքներ, բասկետբոլի և մինի գոլֆի խաղահրապարակներ։

1 մլրդ եվրո արժողությամբ նավը պատվիրատուին կհանձնվի մայիսին։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ ներկայումս նավը վերջին փորձարկումներն է անցնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը