Աշխարհ

12.03.2016 10:25


ԱՄՆ հետախույզները խոստովանել են, որ Պուտինին հնարավոր չէ «գաղտնազերծել»

ԱՄՆ հետախույզները խոստովանել են, որ Պուտինին հնարավոր չէ «գաղտնազերծել»

Նման եզրակացություն է արվում ամերիկյան NPR–ի ընդարձակ հրապարակման մեջ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փակուղու առաջ է կանգնեցրել ԱՄՆ հետախուզական ծառայություններին։

«Թե ինչպես իրեն կդրսևորի Պուտինը, հավանաբար, անգամ իր համար է գաղտնիք»,– ԱՄՆ հետախուզության ազգային խորհրդի ղեկավար Գրեգորի Թրևերթոնի խոսքն է մեջբերում «Lifenews»–ը։

«Ես սիրում եմ հանելուկներ գուշակել, սակայն Պուտինի գործելակերպը գաղտնի է։ Նա այնքան մեկուսացած է, որ նրա կողմից հապճեպորեն թույլ տված որևէ քայլի հնարավորություն պարզապես չկա»,–նշել է Թրևերթոնը։

Ամերիկացի հետախույզը չի էլ թաքցնում, որ լրտեսական ոչ մի խորամանկություն էլ չի օգնի կանխագուշակել՝ ինչ ծրագրեր ունի Մոսկվան, օրինակ, Սիրիայի և Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։

Հետախույզներին մնում է եզրակացնել, որ միստր Պուտինն ինքն էլ փորձառու լրտես է, ինչն էլ բացատրում է կոնտրհետախուզության մեջ ՌԴ հզորությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը