Աշխարհ

14.03.2016 09:33


Կոտ դ"Իվուարի ահաբեկչության պատասխանատվությունն «Ալ Քաիդան» է ստանձնել

Կոտ դ"Իվուարի ահաբեկչության պատասխանատվությունն «Ալ Քաիդան» է ստանձնել

«Ալ Քաիդա» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է նախօրեին Կոտ դ"Իվուարի Գրանդ Բասսամ ծովափնյա հանգստավայրում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով, վերջին տվյալներով, 16 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դիմակավորված անձինք ներխուժել են «Etoile du Sud» հյուրանոցի տարածք ու կրակ բացել այնտեղ հանգստացողների ուղղությամբ։ Ականատեսների վկայությամբ՝ հանցագործները բղավել են «Ալլահ աքբար»։

Նախագահ Ուաթթարա Ալասանը հայտարարել է, որ հրաձգության զոհ են դարձել 14 խաղաղ բնակիչ և 2 զինվորական։

ԶԼՄ–ի տվյալներով՝ ահաբեկիչների թիրախը կարող էր լինել ԱՄՆ դեպասնը։

Տեղական իշխանությունները հայտարարել են հակաահաբեկչական գործողության արդյունքում զինյալներին ոչնչացնելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը