Լրահոս

14.03.2016 11:24


ՀՀ հավաքականը 2–դն է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

ՀՀ հավաքականը 2–դն է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 2-րդն է Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից։

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը հավաքեց 42 միավոր և զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջին տեղում 48 միավորով Ռուսաստանի հավաքականն է, իսկ եռյակի վերջում Ադրբեջանն է:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Ալեքսանյանը, Ռոման Ամոյանը: Եվրոպայի չեմպիոն դարձավ Վարշամ Բորանյանը, իսկ Կարապետ Չալյանը արժանացավ բրոնզե մեդալի:

Այս խորագրի վերջին նյութերը