Լրահոս

14.03.2016 16:00


«Մայքրոսոֆթ» ընկերությունը զգուշացնում է աճող կիբերսպառնալիքների մասին

«Մայքրոսոֆթ» ընկերությունը զգուշացնում է աճող կիբերսպառնալիքների մասին

Կիբերհանցագործությունների քանակի աճման պայմաններում բացվում է «թեժ գիծ» նախագիծը, որն ուղղված է օգտատերերի շահերի պաշտպանությանը, որոնք բախվել են կիբերհանցագործության եւ հենության հետ Հայաստանում։

Մայքրոսոֆթ ընկերությունը նշում է կիբերսպառնալիքների աճը Հայաստանում, որը պայմանավորված է կորպորատիվ ԱՀ-ների, վեբ կայքերի եւ ՏՏ ցանցային ընկերությունների վրա հարձակումների կտրուկ աճով։

Համաձայն IDC զեկույցի` կորպորատիվ աշխատակիցների 65%-ի համակարգիչների վրա տեղադրվել է չլիցենզավորված ծրագրային փաթեթ, իսկ ամեն չորրորդ աշխատակից հնարավորություն ունի ինքնուրույն բեռնելու անօրինական ծրագրեր եւ ծրագրային փաթեթներ։

Մասնավորապես, Հայաստանի Ինտերնետում գործում է խարդախ համակարգային սխեմա, որը առաջարկում է անվճար ներբեռնել տարբեր ոչ լիցենզոն Մայքրոսոֆթ ընկերության ծրագրային փաթեթներ։ Սակայն պետք է հաշվի առնել երբ ինտերնետում որոնում են «անվճար ներբեռնել Windows», ապա ստացված արդյունքներից 100-ից 92-ի դեպքում օգտատերը ռիսկի է դիմում կորցնել իր տվյալների գաղտնիությունը եւ գումարները։

Մայքրոսոֆթի կիբեռհանցավորության դեմ պայքարի միջազգային կենտրոնի տվյալների համաձայն, Արեւելյան Եվրոպայում քաղաքացիների մոտ 80%-ը նախկինում բախվել է կիբեռհանցավորության հետ, իսկ փոքր եւ միջին բիզնեսի ընկերությունների 97.5% -ը տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվում են կիբեր սպառնալիքների։

«Զարգացած տեխնոլոգիաներ օգտագործող հանցագործների կողմից սպառնալիքների մակարդակը անընդհատ աճում է: Վերջին տարում ստեղծվել է 317 միլիոն նոր վնասակար ծրագրային փաթեթ, իսկ դա մոտ 1 միլիոն նոր կիբերսպառնալիքներ են մեկ օրվա ընթացքում», - ասում է Դմիտրի Բերեսնյովը՝ ԱՊՀ երկրներում ծրագրային ակտիվների կառավարման եւ լիցենզավորման պայմանների համապատասխանության ստուգման գծով տնօրեն։

«Մայքրոսոֆթ ընկերությանը հենության դեմ պայքարելու համար խրախուսում է օգտագործել միմիայն լիցենզավորված ծրագրեր, պարբերաբար կազմակերպել դասընթացներ անձնակազմի համար կորպորատիվ անվտանգության պահպանման թեմայով, ինչպես նաեւ օգտագործել հատուկ ծրագրային եւ սարքավորումային միջոցներ տվյալները պաշտպանելու համար»։

2015 թ-ին կիբեր հարձակումներից ստացած վնասը ամբողջ աշխարհով մեկ կազմել է շուրջ 159 մլրդ դոլար: Համաձայն «Symantec»-ի տվյալների՝ հաքերային հարձակումների զոհ է դարձել 594 մլն մարդ:

Կիբերհանցագործության մասին, այդ թվում՝ ծովահենության մասին հաղորդելու և խորհրդատվություն ստանալու համար դիմել [email protected] էլհասցեով։

Այս խորագրի վերջին նյութերը