Քաղաքական

14.03.2016 16:20


Է. Վարդանյան. «Վ. Օսկանյանի հետագա գործունեությունը կնպաստի Հայաստանի զարգացմանը»

Է. Վարդանյան. «Վ. Օսկանյանի հետագա գործունեությունը կնպաստի Հայաստանի զարգացմանը»

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը Վարդան Օսկանյանից նոր ստեղծվելիք կուսակցությանն անդամակցելու առաջարկ չի ստացել։

«Առաջարկ լինելու դեպքում, բնականաբար, հանգամանալից կմտածեմ այդ հարցի վերաբերյալ: Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելը միայն ողջունում եմ: Կարծում եմ՝ նրա հետագա գործունեությունը կնպաստի Հայաստանի զարգացմանը»,- ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավորը։

Վարդանյանը նաև նշել է, որ չի մասնակցում ԲՀԿ խմբակցության նիստերին, և իր ներկայությունը միայն ու միայն ԱԺ կանոնակարգի պահանջն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը