Լրահոս

14.03.2016 18:30


Ապրիլի 9-ը հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օր

Ապրիլի 9-ը հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օր

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել ապրիլի 9-ին համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի կազմակերպմանն ու պատշաճ անցկացմանը:

Հանձնարարվել է գույքագրել և որոշակիացնել այն տարածքները, որտեղ անհրաժեշտ է կազմակերպել ծառատունկերը, այդ թվում նաև՝ բոլոր այն հատվածները, որոնք, նախորդ տարվա աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված, վնասվել են:

Բացի այդ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է գարնանային ծառատունկերի և շաբաթօրյակների շրջանակում մշտական ուշադրության կենտրոնում պահել Ծիծեռնակաբերդի լանջի և Բուսաբանական այգու կանաչապատման ու խնամքի աշխատանքները:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է նաև բարեկարգման աշխատանքներ տանել Հաղթանակ և Օղակաձև զբոսայգիներում: Կանաչապատման գործընթացի շրջանակում հանձնարարվել է ոռոգման սեզոնին ընդառաջ նաև ցանցի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ տանել:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը