Լրահոս

14.03.2016 19:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 11-14-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 11-14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 11-ից 14-ը հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 15 դեպքից` 14-ը:

Բացահայտվել է գողության` 20, կողոպուտի` 1, յուրացման` 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության և խուլիգանության 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և կողոպուտի` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության և ապօրինի ծառահատման 2-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 27-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը