Լրահոս

14.03.2016 22:20


Լեռնային գոտիներում ձյուն է սպասվում

Լեռնային գոտիներում ձյուն է սպասվում

Հանրապետության տարածքում

Մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 15-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 15-18-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում

Մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 16-17-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԱԻՆ–ը զգուշացնում է՝ մարտի 18-ի և 19-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում օդում հնարավոր է -2...-3 աստիճան, գետնի մակերևութին՝ -4...-5 աստիճան ցուրտ:

Երևանի մարտի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.60C (1979 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.10C (1985 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.90

Այս խորագրի վերջին նյութերը