Լրահոս

15.03.2016 09:13


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ալաշկերտ» մարզադաշտի մոտակայքում, այրվել է 300 քմ, Արարատի մարզի Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 5000 քմ, Շիրակի մարզում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրու անտառտնտեսության տարածքում՝ 2 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 900 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սարոյան փողոցի վերջնամասում՝ սարալանջին՝ 1 հա, Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը