Լրահոս

15.03.2016 10:38


«Ալյանս» կուսակցության հայտարարությունը «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ

«Ալյանս» կուսակցության հայտարարությունը «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ

Մենք կոչ ենք անում բոլոր խորհրդարանական ուժերին, արտախորհրդարանական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, այլ շահագրգիռ, այդ թվում՝ միջազգային կառույցներին՝ միավորվելու բոլոր ընտրական տեղամասերում անընդմեջ օնլայն հեռարձակումով տեսախցիկներ տեղադրելու պահանջի շուրջ:

Մեր գնահատմամբ՝ ի թիվս մի շարք այլ դրույթների՝ այս պահանջը ևս պետք է պարտադիր տեղ գտնի նոր «Ընտրական օրենսգրքում»: Եթե իշխանությունը իրականում նպատակ ունի կազմակերպել որակյալ ընտրություններ, այդ դրույթը կարող է հանդիսանալ այդ նպատակադրվածության դրսևորում:

Մերժման պարագայում ցանկության բացակայությունն ակնհայտ կլինի:

«Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյան

Այս խորագրի վերջին նյութերը