Լրահոս

15.03.2016 19:30


Կանեփ է ցանել

Կանեփ է ցանել

Մարտի 14-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողները, թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով, Քաջարանի Աբովյան փողոցից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոռ Հ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված:
Գոռ Հ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը քաղել է Քաջարանի գերեզմանների մոտակա տարածքում իր աճեցրած կանեփի թփից:
Նշանակվել է դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը