Լրահոս

15.03.2016 17:10


Մատուռի մոտ զինամթերք է թողել

Մատուռի մոտ զինամթերք է թողել

Ոստիկանության Արտաշատի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Այգեստան գյուղի դաշտում գտնվող մատուռի մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 42, 7.62 մմ տրամաչափի 6 և «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 9 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Այս խորագրի վերջին նյութերը