Լրահոս

15.03.2016 17:50


Պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը

Պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Ռազմիկ Ղազարյանն ազատվել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետով` Ռազմիկ Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից» - ասվում է հրամանագրում:

Այս խորագրի վերջին նյութերը