Աշխարհ

17.03.2016 14:20


Վաճառքի է հանվել Ռոնալդ Ռեյգանի առանձնատունը (լուսանկար)

Վաճառքի է հանվել Ռոնալդ Ռեյգանի առանձնատունը (լուսանկար)

Լոս Անջելեսում վաճառքի է հանվել ԱՄՆ 40–րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կալվածքը։ «The Wall Street Journal»–ի փոխանցմամբ՝ առանձնատան արժեքը 33 մլն դոլար է։

Փասիֆիք Փելիսեյդս հեղինակավոր շրջանում գտնվող շքեղ նստավայրը կառուցվել է 1950թ.։ Սակայն դրանից հետո այն մի քանի անգամ վերակառուցել են, և ներկայումս ամառանոցի մակերեսը մոտ 1000 քմ է կազմում։

Առանձնատունը 5 ննջասենյակ ունի, հանդերձարան, որտեղ 365 զույգ կոշիկ պահելու տեղ է նախատեսված, առանձին տուն հյուրերի համար, լողավազան և 2 ավտոտնակ։

Ռեյգան ամուսիններն ամառանոցը վաճառել են 1982–ին՝ Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո։ Սակայն, միևնույն է, այն բոլորը ճանաչում են իբրև Ռոնալդ Ռեյգանի տուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը